ԱԺ հանձնաժողովը հաստատել է 2025–ի պետբյուջեի նախագիծը 6 նոյեմբերի 2024 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել 2025-ի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ բյուջեն կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա։ «Դա դիմակայունության ամրապնդումն է, տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության ապահովումը: Նաև՝ մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը, որի ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են ներդրված բյուջեում»,– ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Ըստ նախագծի՝ 2025-ին կապիտալ ծախսերը կկազմեն 733 մլրդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024-ի ցուցանիշը։ Կապիտալ ծախսերի մոտ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ «Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ծախսերից։ Արդյունքում, այս ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 0,7 տոկոսային կետով»,- ասել է Հովհաննիսյանը։ Նախագծով նախատեսվում է նաև սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացում։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |