Հայաստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարն այցելել է ՆԱՏՕ-ի Վերափոխման դաշնակցային հրամանատարության կենտրոնակայան18 մայիսի 2009 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-13-ը ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Վերափոխման դաշնակցային հրամանատարության հրամանատար գեներալ Ջեյմս Մատիսի հրավերով այցելել է Նորֆոլկ եւ հանդիպումներ ունեցել ՎԴՀ կենտրոնակայանում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է ՎԴՀ-ում ՀՀ ազգային կապի ներկայացուցիչ փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանը: Մայիսի 11-ին պարոն Մկրտչյանը կարճատեւ զրույց է ունեցել գեներալ Մատիսի հետ. անդրադարձ է կատարվել ՎԴՀ կողմից իրականացված «Բազմաթիվ ապագաներ» նախագծին եւ դրա հետագա քննարկումներին Գործընկեր երկրների առավել ակտիվ մասնակցությանն եւ ներդրմանը: Գեներալ Մատիսը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի ցանկության դեպքում Հայաստանում անցկացնել համապատասխան միջոցառում` նվիրված այդ նախագծին եւ դրա եզրահանգումներին: Մայիսի 12-ին հանդիպումներ են կայացել ՎԴՀ շտաբի պետ գեներալ Յ. Արպի, Քաղաքական խորհրդական Վ. Նեյլի հետ: Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգության քաղաքականության հիմնադրույթները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերջին տարիների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները: Այցի ծրագրի շրջանակում ներկայացվել են զեկույցներ եւ ընթացել են քննարկումներ երեք թեմաների շուրջ` «Հրամանատարություն եւ քաղաքականություն», «Բազմաթիվ ապագաներ նախագիծ», «ՎԴՀ դերը ՆԱՏՕ-ի կարողությունների ձեւավորման ոլորտում», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |