Ամենաշռայլ բարերարներին հանձնվել են «Հայաստան» հիմնադրամի պատվավոր անդամի դիպլոմներ18 մայիսի 2009 - 23:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը պատվավոր դիպլոմներ է հանձնել բոլոր այն բարերարներին, որոնք 0,25-1 մլն դոլար ռւ ավելի նվիրատվություն են արել: Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը, Էդիկ Խաչատրյանը, Միքայել Բաղդասարովը եւ Սամվել Ալեքսանյանը, «ՎիվաՍել», «Հայռուսգազարդ» եւ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունները: Սակայն, օրակարգի հիմնական հարցը Հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնի սահմանումն էր: Այդ պաշտոնում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ, այժմ ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը: Հիմնական հարցերից էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի ընդգրկումը Հոգաբարձուների խորհրդի կազմում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նախագահ Սարգսյանի առաջարկով, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում է բնակվում ամենամեծ հայ համայնքը, հիմնադրամի խորհրդում ընդգրկվել է նաեւ ՌԴ ներկայացուցիչ, բարերար եւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Հոգաբարձուների խորհրդի կազմից զբաղվածության պատճառով դուրս է եկել Լուիզ Սիմոն Մանուկյանը: Նրան շնորհվել է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Հայաստան» հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն է ընտրվել Արա Վարդանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |