ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը` արդյունավետ աշխատանքի համար։ Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ։



ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---