12 հունիսի 2002 - 23:02 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ԲԱՑԵԼ Է ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԿՈՆՅԱԿԻ ՄԻ ՏԱԿԱՌ
Երեկ Երեւանի կոնյակի գործարանում նշվել է ձեռնարկության սեփականաշնորհման չորրորդ տարեդարձը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից: Այդ տարեդարձին նվիրված շնորհահանդեսին ներկա է եղել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գործարանի վաճառքի վերաբերյալ կնքված գործարքը շատ հաջող է համարել: Պետության ղեկավարը գործարանի գլխավոր տնօրեն Պյեր Լառեչին պարգեւատրել է Անանիա Շիրակացու շքանշանով: Առաջին անգան ձեռնարկությունը այցելած Ռոբերտ Քոչարյանի պատվին բացվել է երկրում ամենահին 100-ամյա կոնյակի տակառ: Առաջին անգամ այդ կոնյակը բացվել է 1979 թվականին մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: