Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցել է Ադրբեջանի դեսպանատան մոտ «Ալիևը բռնապետ է» կարգախոսով ցույցին![]() 11 նոյեմբերի 2024 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը մասնակցել է նոյեմբերի 11–ին Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային։ «Իլհամ Ալիևը բռնապետ է» կարգախոսի ներքո անցկացված բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող քաղբանտարկյալներին, քննադատում էին ՄԱԿ-ին COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու որոշման համար, հայտնում է «Ազատությունը»։ «COP-29-ը քաղաքական երեսպաշտության օրինակ է», - գրված էր այն կարգախոսի վրա, որ ադրբեջանական դեսպանատան առջև պարզել էր Թունբերգը։ Ավելի վաղ Թբիլիսիում գտնվող Թունբերգը հայտարարել էր, որ բոյկոտելու է և չի մասնակցելու Բաքվում կայանալիք COP29–ին՝ մեղադրելով Ադրբեջանին հայերի էթնիկ զտում իրականցնելու մեջ։ Նա նաև մեղադրել է համաշխարհային վերնախավին, որը «երեսպաշտորեն գագաթնաժողովն անցկացնելու է նավթային երկրում»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մինչ օրս փակ են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |