Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացումը համայնքներում․ Շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև![]() 11 նոյեմբերի 2024 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ համայնքներում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն բաղադրիչներից մեկն ապակենտրոնացման գործընթացն է։ Նա ընդգծել է համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը։ «Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Փաշինյանը: Նա կարևորել է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը: «Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը: Նա նշել է, որ Հայաստանում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: «Վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ սա մի հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ պետք է անպայման քննարկել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |