BBC. ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները քննարկում են խաղաղությունը՝ առանց ժողովուրդների մասնակցության![]() 11 նոյեմբերի 2024 - 17:50 AMT PanARMENIAN.Net - BBC-ն «Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով բանակցությունների ընթացքին գրել է, որ երկու կողմն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) համարում էին հնարավոր «վերջնաժամկետ», սակայն գագաթնաժողովը մեկնարկել է, բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել: Նշվում է, որ երկու երկրների միջև պահպանվում են «անհաղթահարելի հակասությունները, որոնց մասին զգուշացրնում էին փորձագետներն ու ակտիվիստները», որոնք փորձել են տարիներ շարունակ ընդհանուր լեզու գտնել: «Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակները գաղտնի են պահում խաղաղ բանակցությունների մանրամասները, չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակության հետ։ Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության կամ հանդիպումների համար, Հայաստանում խաղաղության կողմնակիցները մեկուսացման մեջ են մնում և փոքրամասնություն են, իսկ իշխանությունները վստահում են իրենց լոյալ փորձագետներին»,–ասվում է հոդվածում։ Ըստ գերմանացի ակտիվիստ Օլիվեր Մյունցերի, խաղաղություն բառը բացասական ենթատեքստ ունի հայերից շատերի համար, քանի որ ասոցացվում է Ալիևի պարտադրանքի հետ։ Նշվում է, որ Փաշինյանն իր կառավարման սկզբում հրաժարվում էր փոխզիջումներից Լեռնային Ղարևաբաղի հարցում, սակայն 2020–ի պարտությունից հետո փոխել է մոտեցումը՝ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս և խաղաղության օրակարգի մասին հայտարարել։ «Այժմ նա ոչ ինքնքվարություն է պահանջում ԼՂ հայերի համար, ոչ էլ նույնիսկ՝ իրենց տները վերադառնալու իրավունք, քանի որ ուզում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն, Փաշինյանի խաղաղության օրակարգում տեղ չկա նրանց համար, ով խաղաղություն էր քարոզում, երբ նրա կողմնակիցները գերադասում էին պատերազմը՝ այն ակտիվիստները, որոնք տասնամյակներ շարունակ հանդիպել են ադրբեջանցիների հետ և փորձել համատեղ հարթակ ստեղծել, մնում եմ մեկուսացման մեջ»,–ասվում է հոդվածում։ Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող, հայ-ադրբեջանական հակամարտության մասին գրքի հեղինակ Լոուրենս Բրոերսն ասել է, որ խաղաղության գործընթացը, ինչպես նաև բանակցությունները, որոնք երկրները վարել են ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ, միշտ էլ եղել են ոչ թափանցիկ։ Ըստ նրա, 2020–ի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է: Բրոյերսի որակմամբ՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում, «պարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին»։ Նա նշել է․«Այս գործընթացից բխող ցանկացած պայմանավորվածություն կլինի մակերեսային և փխրուն, այլ ոչ թե ընդգրկված հայ-ադրբեջանական հարաբերությունների ավելի լայն վերափոխման մաս»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |