Ակբա բանկը տեղաբաշխում է 10.50% տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է 10.50% տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր

PanARMENIAN.Net - Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5,000,000,000 դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը տեղաբաշխելու է տարեկան 10.50% եկամտաբերությամբ 50,000 դրամային պարտատոմս։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի նայեմբերի 11-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---