Ֆիննախ․ Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը12 նոյեմբերի 2024 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը Այդ մասին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է ԱԺ լիագումար նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: Նա ներկայացրել է, թե ինչու է կառավարությունն առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը: «Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը: Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը»,-ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ, հենվելով առկա ներուժի վրա, տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ և ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: «Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել և ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար: Մյուս կողմից, ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել և ամրապնդել անվտանգային համակարգերը: Հետևապես, երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է»,-ասել է նա: Ըստ նրա՝ չնայած դժվարին մարտահրավերիներին և վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը՝ ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն: 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5.6 տոկոս: Նախարարը տնտեսության բարձր դիմադրողականության վկայությունը համարել է այն, որ ըստ գնահատականների՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4.5 տոկոս գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5.5 միջակայքի: Ի թիվս արտաքին գործոնների՝ այս առումով իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը և այլն: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |