Evocabank-ը միացել է ArCa Pay-ին12 նոյեմբերի 2024 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրել է հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը։ ArCa Pay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։ Համակարգին արդեն միացել են Evocabank-ը, Ամերիաբանկը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվարկային հաշվին։
Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է: Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաև ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը և այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ArCa Pay-ի մեկնարկի կապակցությամբ»։
Armenian Card-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշել է. «Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»։ «Evocabank-ի հետ ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |