ՀՀ և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024–ին աճել է մոտ 35%-ով12 նոյեմբերի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 35%-ով։ Այդ մասին ՀՀ ԳԱԱ-ում «Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։ Նրա խոսքով` Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այս տարվա առաջին երեք եռամսյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 2․8 մլրդ դոլարի, ինչը 34․7%–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը», - ասել է Չենը։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին China Southern Airlines ավիաընկերությունը սկսել է Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերը։ Սա տնտեսական և մշակութային համագործակցության նոր ճանապարհ է բացում։ Ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ չինական կողմն օգնում է նաև վերազինել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, այն ներգրավված է Հյուսիս-Հարավ միջանցքի և արևային կայանի կառուցման նախագծերում։ Համագործակցության խորացման հեռանկարային ոլորտներն են, ըստ նրա, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էներգիայի նոր աղբյուրները, բժշկությունը, թվային տնտեսությունը և ենթակառուցվածքները։ Մին Չենը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում աճում է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ, երիտասարդներից շատերը սովորում են լեզուն և մեկնում Չինաստան` կրթություն ստանալու և աշխատելու: Միևնույն ժամանակ, Հայաստանում աճում է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը, չինացիներն ավելի լավ են ծանոթանում երկրի մշակույթին ու ավանդույթներին։ 2023 թվականին Չինաստանից Հայաստան է այցելել 20 հազար զբոսաշրջիկ։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |