Դիվանագետ. Ուրախ եմ Երևանում տեսնել Չինաստանից ներկրված մեծ թվով էլմեքենաներ

Դիվանագետ. Ուրախ եմ Երևանում տեսնել Չինաստանից ներկրված մեծ թվով էլմեքենաներ

PanARMENIAN.Net - Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հայ-չինական գործակցության հնարավորությունները, նշել է, որ չինական կողմն ուրախ է Երևանի փողոցներում տեսնել Չինաստանից ներկրված մեծ թվով էլեկտրական ավտոմեքենաներ։

«Բարձր տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր միջավայրի զարգացման ոլորտներում Հայաստանն ու Չինաստանը կարող են շատ լավ գործակցել։ Կարևոր ու հեռանկարային է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այսպես մենք կարող ենք էլ ավելի բարելավել հայ և չինացի ժողովուրդների կենսամակարդակը»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Դիվանագետը հույս է հայտնել, որ չինական առաջատար ընկերությունները կներգրավվեն այս ոլորտների գործակցության մեջ։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում սկսել են ավելի հաճախ ներկրվել էլեկտրական ավտոմեքենաներ (հիմնականում չինական արտադրության)։ Դրան մեծապես նպաստել է ԵԱՏՄ-ից էլեկտրական ավտոմեքենաների անմաքս ներմուծման քվոտաների հատկացումը։ Հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման ևս 8000 քվոտա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---