Էվոկաբանկն առաջինը բանկերից միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

Էվոկաբանկն առաջինը բանկերից միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել էր իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Էվոկաբանկը բանկերից առաջինն է, որ միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22,500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Էվոկաբանկի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտել է, որ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22,000 վաճառակետերում», - ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։

Էվոկաբանկի և Իդրամ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, և համակարգն արդեն իսկ հասանելի է դարձել Էվոկաբանկի հաճախորդների համար։ Իդրամը հոգացել է ոչ միայն ֆինանսական-գործընկեր կազմակերպությունների համար ենթակառուցվածքը բացելու և համակարգի համապատասխան թողունակություն ապահովելու համար, այլ նաև ստեղծել են սպասարկման առանձին ծառայություն, ինչպես բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների, այնպես էլ 22,500-ից ավելի առևտրային կետ- գործընկերների հետ սահուն աշխատանքի կազմակերպման նպատակով։

Ընկերությունը, բացելով ենթակառուվածքը, ևս մեկ անգամ հաստատել է որդեգրված կոնցեպտը՝ Իդրամը բոլորի համար է։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---