ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը12 նոյեմբերի 2024 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն է հայտնել, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ, հայտնում է Արմենպրեսը։ Գալստյանը, պատասխանելով հարցին, ընդգծել է, որ բանկային համակարգը նախկինում ցուցաբերել է աջակցություն բարեխիղճ քաղաքացիներին, ովքեր հայտնվել են ծանր վիճակում։ Նա նշել է, որ համավարակի, պատերազմի և բնական աղետների ժամանակ բանկերը հաճախ դիմել են վարկերի ռեստրուկտուրիզացիայի, տոկոսների և նույնիսկ վարկերի որոշ մասերի ներման, որից օգտվել են բազմաթիվ բարեխիղճ վարկառուներ։ «Կարծում եմ, որ մենք պետք է նշենք բանկային համակարգի օժանդակության մասին։ Ինչպես պատերազմից, այնպես էլ կորոնավիրուսից հետո և բնական աղետների պատճառով միշտ եղել է օգնության ձեռք՝ կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել, կա՛մ ինչ-որ ռեստրուկտուրիզացիա են արել»,-ասել է Գալստյանը։ Նա ընդգծել է, որ ԿԲ-ն աշխատում է կառավարության հետ հնարավոր լուծումների շուրջ՝ վարկային պատմության բարելավման ուղղությամբ։ «Այն մարդկանց համար, որոնք դժվարություններ են ունեցել և ցանկանում են ձևավորել նոր վարկային պատմություն, համակարգված աշխատանք է պետք իրականացնել»,- ասել է Գալստյանը։ Նա հավելել է, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են հարցն ու առաջարկել, որ մեխանիզմ ներդրվի, որով հնարավոր կլինի մեղմել այն քաղաքացիների վիճակը, որոնք բարեխիղճ վարկառուներ են, բայց դժվարություններ ունեն վարկերը վճարելու հետ կապված։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |