Փաշինյանը գոհունակություն է հայտնել Ալիևի հետ կազանյան զրույցից՝ այդքան երկար վաղուց չէին խոսել![]() 13 նոյեմբերի 2024 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։ «Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այլ նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրել, որովհետև, կարծում եմ, որ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։ Վարչապետը նաև ասել է, որ որոշակի պատկերացումներ ունի այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ «Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա։ Եվ այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում՝ չնայած այդ խոսակցությունը պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- եզրափակել է Փաշինյանը։ Հոկտեմբերի 24–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովի շրջանակում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |