Փաշինյան․ Պայմանագրի մնացած 2 հոդվածի վերաբերյալ առաջարկներն ուղարկել ենք Բաքվին13 նոյեմբերի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածի վերաբերյալ մեր առաջարկները նոյեմբերի 11–ին փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ԱԺ–ում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ «սկսել են ավելի կառուցողական աշխատել»: Միրզոյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել` «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |