19 մայիսի 2009 - 13:33 AMT
Արգենտինան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը
Այսօր Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ստացած նամակի` հրաժարվելու պատճառը վարչական խնդիրներն են:

Նշենք, որ Արգենտինան, որը 3 բռնցքամարտիկի էր հայտագրել, մասնակցելու հրավերն ընդունած առաջին երկրներից մեկն էր:

Այդպիսով, մասնակից երկրների թիվը նվազեց, հասնելով 50-ի: