14 նոյեմբերի 2024 - 18:09 AMT
Աջափնյակի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սերոբ Սարգսյանը, հայտնում է Iravaban.net-ը։

Վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է ներկայացրել նոյեմբերի 8-ին: Հրաժարականի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։