Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնությանը:

PanARMENIAN.Net - ՖուտբոլիՀայաստանի երիտասարդական հավաքականը (մինչեւ 21 տարեկան) ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որը կտեւի մինչեւ մայիսի 20-ը: Թիմը կանգ է առել «Ռեջինէ» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է «Փյունիկ» ՖԱ-ի եւ «Հանրապետական» մարզադաշտերում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը, մարզիչների շտաբը` հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Ֆլեմին Ստերլիցեւի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքին մասնակցելու հրավիրել է 21 ֆուտբոլիստի:



Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում առաջին երկու խաղին Շվեյցարի հավաքականի հետ` մրցակցի դաշտում եւ Թուրքիայի հավաքականի հետ` սեփական դաշտում, որոնք տեղի կունենան համապատասխանաբար հունիսի 5-ին Վիլ քաղաքի «Բերգոլց» մարզադաշտում եւ հունիսի 9-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:



Ուսումնամարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.





Դարպասապահներ`



Գ-որգ Պրազյան («Արարատ»)

Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)



Պաշտպաններ`



Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)

Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)

Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)

Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)



Կիսապաշտպաններ`



Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2»)

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)

Էդգար Մալաքյան («Փյունիկ»)

Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)

Սարգիս Կարապետյան («Բանանց»)

Արտակ Դաշյան («Բանանց»)

Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)

Արթուր Յուսպաշյան (,Փյունիկե)

Արտակ Եդիգարյան (,Փյունիկե)



Հարձակվողներ`



Գ-որգ Ղազարյան («Փյունիկ»)

Նորայր Գյոզալյան («Բանանց»)

Միհրան Մանասյան («Փյունիկ»)

Վարդան Պետրոսյան («Իմպուլս»)

Հրանտ Գ-որգյան («Բանանց»)
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---