19 մայիսի 2009 - 14:32 AMT
Ադրբեջանը Թուրքիային մատակարարվող գազի գինը բարձրացնում է երկու անգամ
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Haber 7 թուրքական պորտալը, բնական գազի առք ու վաճառքի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվել են, եւ ադրբեջանական կողմը գազի գինը 120 ԱՄՆ դոլարից կբարձրացնի մինչեւ 200-250 ԱՄՆ դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: Նաեւ հաղորդվում է, որ «Շահդենիզ» նախագծի երկրորդ փուլի շրջանակներում արդյունահանվող գազի ծավալի եւ արժեքի քննարկումը դեռեւս շարունակվում է:

2008 թվականին Թուրքիան Ադրբեջանից գնել էր 5 մլրդ խորանարդ մետր գազ` 120 դոլար արժեքով 1000 խորանարդ մետրի դիմաց: