Աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցների թիվը նվազել է եւս մեկով

PanARMENIAN.Net - Արգենտինայից բացի, որն այսօր հրաժարվել է Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների առաջնության մասնակցությունից, նման որոշում է կայացրել նաեւ Թուրքմենստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, Թուրքմենստանը հայտը ներկայացնելուց հետո այդպես էլ ոչ մի բռնցքամարտիկի չհայտագրեց:



Այս պահի դրությամբ, նախկինում հայտ ներկայացրած երկրներից, 2009թ. աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվել են Մեքսիկայի, Ուելսի, Արգենտինայի ու Թուրքմենստանի հավաքականները:



Արդյունքում մասնակից երկրների թիվը նվազեց հասնելով 49-ի:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---