19 մայիսի 2009 - 17:49 AMT
Մեկնարկում է խճուղային հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը
Մայիսի 22-ին մեկնարկում է խճուղային հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, առաջնությունը կտեւի մինչեւ մայիսի 24-ը, որից հետո հունիսի 5-7-ը տեղի կունենա երկրի առաջնությունն արդեն մրցուղու վրա:

«Հայաստանի առաջնությունից հետո մեր մարզիկները կժամանեն Թուրքիա, որտեղ Կոնիա քաղաքում հունիսի 14-20-ը կմասնակցեն միջազգային պատանեկան մրցաշարի: Իսկ հուլիսի 15-19-ը մենք կմասնակցենք արդեն մայրուղու վրա Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա Մինսկում»,- ասել է Գրիգորյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից հետո` հուլիսի 28-ին, կժամանի Մոսկվա, որտեղ օգոստոսի 5-ին մեկնարկում է մայրուղու վրա եւ խճուղային հեծանվասպորտի աշխարհի առաջնությունը: