12 հունիսի 2002 - 23:00 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Երեւան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Հյուգո Պերնեն: Այսօր նա հանդիպել է Հայաստանի նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: