19 մայիսի 2009 - 18:20 AMT
ՀԱԿ ներկայացուցիչն արդարացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործողությունները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները ցանկանում են արդար ընտրությունների անցկացում, համենայն դեպս, նրանք գոնե հայտարարում են այդ մասին,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մեջ մտնող Հայաստանի լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը: Որպես սրված հակասությունների ապացույց իշխող կոալիցիոն կուսակցությունների եւ «Բարգավաճ Հայաստանի»` ՀՀԿ հրահանգներին կուրորեն չենթարկվելու միջեւ, նա օրինակ բերեց Աջափնյակ համայնքում ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ երեկ տեղի ունեցած ծեծկռտուքը եւ Քանաքեռ-Զեյթունում համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Հասկանալի է, որ քաղաքական դաշտը մեզ մոտ փոքր է եւ արեւի տակ տեղը ոչ բոլորին կբավականացնի»,- նշել է նա: Միաժամանակ Հովհաննիսյանն արդարացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործողությունները: