Աբդուլլահ Գյուլը կարող է դատարանի առաջ կանգնել կուսակցական փողերի յուրացման համար

PanARMENIAN.Net - Անկարայի Սինջանի շրջանի դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն Թուրքիայի նախագահԱբդուլլահ Գյուլն իր կողմից 1997-ին գլխավորած կուսակցության բյուջեի փողերի յուրացման քրեական գործի մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահի վարչակազմը հանդես է եկել թուրք առաջնորդին դատական հետապնդման ենթարկելու անթույլատրելիության մասին հայտարարությամբ: Ինչպես նշվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարությունում, Աբդուլլահ Գյուլը դատարանի առաջ կարող է կանգնել միայն մեկ դեպքում. եթե նա մեղադրվի հայրենիքի դավաճանության մեջ:



Այժմ բողոքարկիչ դատարանը պետք է որոշի` կկանգնի արդյոք թուրք առաջնորդը դատարանի առջեւ, թե ոչ: «Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն մեկ դեպքում, եթե նա մեղադրվի հայրենիքի դավաճանության մեջ»,- ասվում է նախագահի վարչակազմի հայտարարությունում: Իր հերթին թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Չեմիլ Չիչեկը զարմանք է հայտնել կապված նրա հետ, որ պատգամավորներն ունեն անձեռնմխելիություն, իսկ երկրի նախագահը` ոչ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---