19 մայիսի 2009 - 22:21 AMT
Թուրքիայի` ԵՄ մտնելու գործընթացն անդառնալի բնույթ է կրում
«Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիայի եւ Եվրամիության բանակցություններն անդառնալի բնույթ են կրում»,- հայտարարել է արտգործնախարար ԱհմեդԴավութօղլուն: Նրա խոսքերով, ԵՄ մտնելու բանակցությունները երբեք չեն դադարեցվի, եթե երկիրն ինքը չհրաժարվի շարունակել այդ գործընթացը: Եթե երկիրը շարունակի քաղաքական կամք ցուցաբերել, ապա նա այլընտրանք չի ունենա, բացի ԵՄ լիիրավ անդամ դառնալուց: Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ին պահել իր խոստումը եւ չօգտագործել Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները ներքաղաքական քննարկումների համար:

Իր հերթին Թուրքիա-ԵՄ բանակցությունների գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ մտնելու համար բավականաչափ քաղաքական կամք ունի: Նրա խոսքերով, Թուրքիայում յուրաքանչյուր մարդ կհաստատի, որ երկիրն ավելի ժամանակակից եւ դեմոկրատական է դարձել: