19 մայիսի 2009 - 22:28 AMT
Եվրատեսիլ 2009. Բաքուն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ Ադրբեջանում քվեարկել են Հայաստանի օգտին
Բաքուն, այնուամենայնիվ, ստիպված եղավ խոստովանել, որ Եվրատեսիլ 2009-ին Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը որոշակի քանակությամբ ձայներ են ստացել ադրբեջանցի հանդիսատեսներից: Այս փաստը մի քանի օր ժխտելուց եւ այն հայտարարություններից հետո, որ «քիչ հավանական է, որ ադրբեջանցի հանդիսատեսը քվեարկած լինի թշնամական երկրի ներկայացուցիչների օգտին, Ադրբեջանի Հանրային հեռուստաալիքը խոստովանել է, որ Ադրբեջանում Հայաստանի օգտին քվեարկել է 43 հոգի:

Դրա հետ մեկտեղ այդ ձայների առկայությունը բոլորովին չի հերքում, որ Եվրատեսիլ 2009-ի հեռարձակման ժամանակ քվեարկության ընթացքում էկրանի մի հատվածը, որտեղ ցույց էր տրվում այն համարը, որով հանդիսատեսը կարող էր քվեարկել հայ մասնակիցների համար, փակ է եղել:

Ինչպես հաղորդել են մի խումբ ինտերնետ-օգտվողներ, մրցույթի հեռարձակման ընթացքում էկրանի մի հատվածը, որտեղ ցույց էր տրվում այն համարը, որով հանդիսատեսը կարող էր քվեարկել հայ մասնակիցների համար, փակ է եղել: