19 մայիսի 2009 - 22:36 AMT
Տարածաշրջանի երկրների թվում Հայաստանը առաջատարն է «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնորդների շարքում
«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը 1,6 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել Կորպորացիային, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջում, շահառուների խորհրդի նիստում լրագրողներին է հաղորդել «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Նրա խոսքերով, շահառուների նախորդ նիստում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտի 8-ին, հաստատվել է այն միջոցների ստացման հայտը, որոնք կուղղվեն վերականգնողական աշխատանքների անխափան իրագործմանը 2008թ. Հիմնադրամի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի շրջանակներում հաստատված վեց պայմանագրերով:

Հովսեփյանը նշել է, որ կորպորացիայի որոշումը կախված կլինի այն մեխանիզմներից ու ինդիկատորներից, որոնցով ղեկավարվում է Կորպորացիան ֆինանսական միջոցներ տրամադրելու որոշում ընդունելիս:

Նա հավելել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամն այժմ իր ուշադրությունը կենտրոնացնում է երկու բաղադրիչի վրա` ոռոգման ենթակառուցվածքների եւ գլխավոր ավտոմայրուղիների կառուցման, ինչպես նաեւ 2009 ապրիլին գյուղատնտեսության ոլորտում վարկային ծրագրի վերականգնմանը: «Մենք մտադիր ենք այս տարվա ընթացքում այդ ոլորտ եւս 5,5 մլն դոլար ուղղել «Ջրից շուկա» ծրագրի շրջանակներում գյուղական վարկերի տրամադրման նպատակով»,-ասել է նա: Այս նախագիծն, ըստ Հովսեփյանի, ենթադրում է ուսուցողական կուրսերի անցկացում եւ անհատական մոտեցում ֆերմերներին:

Ինչ վերաբերում է ճանապարհաշինարարությանը, ապա այդ ծրագրով Հիմնադրամն անցյալ տարի ֆինանսավորում է ստացել կառավարությունից, որը դեռեւս բավարար է այս ամսում ընթացիկ աշխատանքներ կատարելու համար:

Իր կողմից Շահառուների խորհրդի անդամ եւ «Գորիս» երիտասարդական շարժման նախագահ Կարինե Մովսիսյանը նշել է, որ կառավարության նիստում հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման հայտը, որը ներկայացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի քննարկմանը: «Ակնկալվում է, որ հիմնադրամը դրական եզրակացություն կտա»,-ասել է նա: Նա հավելել է նաեւ, որ, չնայած նրան, որ Հայաստանում կան որոշ բացասական գործընթացներ, մասնավորապես ներքաղաքական անկայունություն, այնուամենայնիվ, տարածաշրջանում Հայաստանը առաջատարն է «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնորդների շարքում: «Հայաստանում ցուցանիշներն ավելի մոտ են կանաչ` դրական ցուցանիշներին, քան մյուս երկրներում, ուստի մենք մեծ մտահոգություններ չունենք այդ հարցում»,-ասել է հիմնադրամի շահառուների խորհրդի անդամը: