19 մայիսի 2009 - 22:56 AMT
Հայաստանի ձյուդոյի հավաքականը մասնակցելու է «Մեծ սաղավարտ» մրցաշարին
Հայաստանի ձյուդոյի հավաքականը մասնակցելու է «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին (Moscow Grand Slam), որը տեղի կունենա մայիսի 30-31-ը Մոսկվայում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, հայ ձյուդոիստների պատվիրակությունը գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ կժամանաի Մոսկվա մայիսի 28-ին:

Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնելու են 5 ձյուդոիստներ, այդ թվում Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), Արթուր Սրապյանը (60 կգ ք/կ), Արմեն Նազարյանը (66 կգ ք/կ), Համբարձում Տոնոյանը (66 կգ ք/կ), իսկ կանանց մրցաշարում ելույթ կունենա Անուշ Հակոբյանը (52 կգ ք/կ): «Մեծ սաղավարտ» մրցաշարում գլխավոր մարզիչի օգնականն է Մարտին Սարգսյանը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդն է 154 000 ԱՄՆ դոլար: Յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողը կստանա 5 000 դոլար, արծաթե մեդալակիրը` 3 000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը` 1 500 դոլար:

Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը Մոսկվայում կանցկացնի ուսումնամարզական հավաք եւ հունիսի 6-ին կվերադառնա Երեւան: