19 մայիսի 2009 - 23:22 AMT
Ըստ Emeafinance ամսագրի 2008թ. Ռուսաստանի լավագույն ներդրումային բանկ է ճանաչել «Տռոյկա դիալոգ» բանկը
Ըստ Emeafinance ամսագրի 2008թ. Ռուսաստանի լավագույն ներդրումային բանկ է ճանաչել «Տռոյկա դիալոգ» բանկը` իր ,CEE & CIS Banking Awardsե մրցանակի շրջանակներում: Այդ մասին ասվում է «Ամերիաբանկի» տրամադրած մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս մրցանակը ամեն տարի շնորհվում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի առաջատար բանկերին, որոնք իրենց շուկաների առաջատարներն են եւ որ անցյալ տարի լավագույն ցուցանիշներն են ցույց տվել իրենց հատվածում, առավելագույն թվով գործարքներ են կնքել եւ հանդիսանում են իրենց շուկաների առաջատարները:
«Անկախ ներդրումային բանկը Ռուսաստանում արդեն վաղուց արդեն անցյալում են մնացել,-ասվում է ամսագրի մայիսյան համարում լույս տեսած ,Courage, mon braveե հոդվածում;-Սակայն մեկ բանկ նախկինի պես անկախ է: Տռոյկա Standart bank-ի բաժնետոմսերի 30 տոկսի վաճառքն, ըստ հեղինակի, թույլ է տալիս Ռուբեն Վարդանյանին ազատ մնալ իր բանկի կառավարման գործում եւ հաստատում է Տռոյկայի անկախությունը հաճախորդների բիզնեսի վարման առումով:
Emeafinance ամսագիրն առավել լիարժեք տեղեկություններ է տրամադրում ֆինանսական արդյունաբերության մասին EMEA երկրներում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) եւ միակ պարբերականն է, որը լիովին նվիրված է ֆինանսական նորություններին ու իրադարձություններին, որոնց վրա ազդել է համաշխարհային ֆինանսական շուկաների վիճակը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որը կորպորատիվ, ներդրումային ու որոշ այլ մանրածախ ծառայություններ է տրամադրում համալրր փաթեթի տեսքով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերը «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խումբն է, որը ՌԴ խոշորագույն ներդրումային-բանկային ընկերություններից մեկն է