Հաշվապահները, իրավաբանները և ֆինանսական խորհրդատուները կտեղափոխվեն ԱԱՀ դաշտ 4 դեկտեմբերի 2024 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն 64 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր փոփոխությունների համաձայն՝ 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն մինչ այս պահը շրջանառության հարկման համակարգում աշխատող մի շարք ոլորտներ։ Իսկ հունվարի 1-ից արդեն իսկ ԱԱՀ դաշտում կգործեն փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հայտնում է Sputnik Արմենիան։ Ըստ այդմ՝ եթե նախագծի նախնական տարբերակով կառավարությունը ցանկանում էր ԱԱՀ դաշտ տեղափոխել իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, ապա հիմա նրանց թիվը կրճատվել է։ 2025 թ․ հուլիսի 1-ից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Այս դեպքում անգամ ՀՀ օրենսդիրը սահմանափակում է կիրառել․ եթե շրջհարկի համակարգում աշխատող ոլորտները ծառայություններ մատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա վերջիններս չեն կարողանա այդ ծառայությունները ծախսագրել։ Նախագծի քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեԼ է, որ իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին։ Նրա խոսքով՝ սա չհիմնավորված բեռ է, որը տնտեսության մեջ նոր ճնշումների է բերելու։ Պատգամավորը նաև հավելել է՝ իրավիճակային գնահատական չկա, թե այս փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենալու տնտեսվարողների վրա, քանիսն են ստիպված լինելու թողնել ու գնալ երկրից որոշման արդյունքում։ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել էր, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |