Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ19 մայիսի 2009 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումը կարող է ավելի խթանել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Դեսպան Կեսթորասն ընդգծեց, որ Կիպրոսը շահագրգիռ է տարբեր բնագավառներում Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ, ինչին կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար` դեսպանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու կիպրական կողմի ակնկալիքները: Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |