ՀՀ–ն, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը

ՀՀ–ն, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը, գրում է Parstoday.ir-ը:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը հայտարարել է, որ ծրագիրը ներառում է Չաբահար ռազմավարական նավահանգստում տնետսական գործունեության տարբեր ձևաչափեր։

Երևանում կայացած Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է. «Ներկայումս եռակողմ ձևաչափով լուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև։ Թեև ավելի շատ մանրամասներ դեռևս չեմ կարող հայտնել, սակայն կարող եմ ասել, որ նախագիծը փորձարկման փուլում է և ճանապարհով արդեն անցել է բեռների որոշակի քանակություն»։

Հովակիմյանն ընդգծել է, որ առաջարկվող երթուղին, ենթակառուցվածքների գործարկումից հետո, կարող է դառնալ տարածաշրջանային փոխադրումների հիմնական զարկերակներից մեկը։ Հայաստանը նպատակ ունի շահագործել Չաբահար նավահանգիստը որպես օպերատոր՝ հեշտացնելու մուտքը Հնդկաստան և ասիական այլ երկրներ:

Երթուղու գործարկմամբ երեք երկրների միջև առևտրի զարգացման ու Եվրոպայի և Ասիայի հետ ավելի լավ հաղորդակցության հեռանկարն ավելի պարզ կդառնա։ Նոր ճանապարհյը նաև նոր տնտեսական հնարավորությունների առիթ կդառնա տարածաշրջանի համար և առանցքային դեր կխաղա միջազգային առևտրի խթանման գործում:

Նախագծով նախատեսվում է Իրանի Չաբահար նավահանգիստը միացնել միջազգային Հյուսիս-Հարավ մայրուղուն։ Ճանապարհ, որը զգալիորեն կրճատել է Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը և հնարավորություն է ստեղծել Իրանի հարավային նավահանգիստներից 2–3 օրվա ընթացքում ապրանքներ ուղարկել Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---