Փաշինյան․ Տաքսիները 3 ամսում 23 մլն դրամի ՀԴՄ են գեներացրել

Փաշինյան․ Տաքսիները 3 ամսում 23 մլն դրամի ՀԴՄ են գեներացրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ տաքսիները 3 ամսում 23 մլն դրամի ՀԴՄ կտրոն են գեներացրել։ Նա նշել է, որ այդ ոլորտում ՀԴՄ–ների ներդրման ժամանակ կային որոշ մտահոգություններ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր:

«Սեպտեմբերից որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահը ինձ զեկուցեց, չգիտեմ ՊԵԿ-ում զարմացած են թե զարմացած չեն, որ սեպտեմբերից-նոյեմբեր ամիսներին՝ 3 ամսում, ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն դրամի ՀԴՄ, որի շրջանառությունը 29 մլն դրամի է։ Այսինքն՝ 1000 դրամից ավելի, ընդ որում՝ թիվն աճող է, առաջին ամսում եղել է 5 մլն դրամ»,–ասել է նա։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնողներին։

Սեպտեմբերի 1–ից ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---