ԵԱԶԲ-ն առաջիկա 2 տարում մտադիր է $200-250 մլն ներդրում անել ՀՀ–ում

ԵԱԶԲ-ն առաջիկա 2 տարում մտադիր է $200-250 մլն ներդրում անել ՀՀ–ում

PanARMENIAN.Net - ԵԱԶԲ-ն ծրագրում է 2025-2026 թթ․ հայաստանյան նախագծերում ներդնել 200-250 մլն դոլար։ Այդ մասին հայտարարել է բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնն Ալմաթիում 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն 2025 թվականին դիտարկում է Հայաստանի էլցանցերի հետ համագործակցության նոր նախագծեր։ Բանկը նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը շարունակելու ներուժ է տեսնում, հայտնում է Sputnik Արմենիան։

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ գնային ռազմավարությունների շրջանակներում ներդրումների համար առաջնային ուղղություններն են ենթակառուցվածքը, կանաչ էներգետիկայի ոլորտը, թվայնացումը, դիվերսիֆիկացիան, տնտեսությունների մրցունակությունը:

«Հենց այդպիսի նախագծեր ենք իրականացնում Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում։ Այս տարի փոքր երկրներում պորտֆելն ավելացել է մինչև 436 մլն դոլարի։ Դա մեկուկես անգամ ավելի բարձր է այն տեմպերից, որոնք, ըստ ռազմավարության, մենք նախանշել ենք», - նշել է Պոդգուզովը։

Նա հայտնել է, որ բանկը 2024 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է 30 նոր նախագիծ, ներդրումային պորտֆելը հասել է մոտ 15․6 մլրդ դոլարի՝ ընթացիկ տարում ավելանալով 6%-ով:

«Ընթացիկ տարվա 11 ամիսներին բանկի կապիտալն աճել է 9%-ով՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի։ Բանկիներդրումների տարեկան ծավալը 2024 թվականին հասել է 2․3 մլրդ դոլարի», - ասել է Պոդգուզովը:

Ավելի վաղ Պոդգուզովը հայտարարել էր, որ պատրաստ են առաջիկա 3 տարում Հայաստանում կատարել մոտ 500 մլն դոլարի ներդրում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---