ԶԼՄ․ Միրզոյան–Բայրամով հանդիպում Մալթայում չի կայացել, քանի որ Բաքուն մերժել է Բլինքենի առաջարկը

ԶԼՄ․ Միրզոյան–Բայրամով հանդիպում Մալթայում չի կայացել, քանի որ Բաքուն մերժել է Բլինքենի առաջարկը

PanARMENIAN.Net - Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներԱրարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում չի եղել։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրում են, որ դա տեղի չի ունեցել, քանի որ «Բաքուն կտրականապես դեմ է արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին»։

«Ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է հանդիպում անցկացնելու վերաբերյալ Բլինքենի առաջարկից, քանի որ Բայդենի վարչակազմն անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի հարցում», գրում է APA–ն՝ իր դիվանագիտական աղբյուրին հղումով։

Նշվում է, որ ԱՄՆ–ն այժմ չի մասնակցում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացին, իսկ պետքարտուղար Բլինքենն այդ նախաձեռնությամբ մտադիր էր ներգրավել ԱՄՆ–ին այդ գործընթացում։

«Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ ԱՄՆ–ն մասնակցի խաղաղության օրակարգին, դա չի համարում նպատակահարմար»,–ասել է դիվանագիտական աղբյուրը՝ նշելով, որ Բաքուն ընդհանրապես հրաժարվում է ԱՄՆ միջնորդությունից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Անի Բադալյանն ասել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---