ArCa-ն ներկայանում է նոր ոճով 5 դեկտեմբերի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքում կայացել է Արմենիան Քարդ ընկերության վերաոճավորման` ռեսթայլինիգի միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ArCa նոր հայեցակարգը, բրենդի նոր ոճը, լոգոն, արժեքները, նոր գաղափարախոսությունն ու ընկերության զարգացման հեռանկարները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ բանկերի և վճարահաշվարարկային ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև հայկական խոշոր բիզնեսների ներկայացուցիչները: Armenian Card-ի ռեսթայլինգի երեկոյի վայրի և կոնցեպտի ընտրությունը պատահական չէին և պայմանավորված էին Armenian Card-ի էությամբ․ լինելով ՀՀ ազգային վճարային համակարգ` ընկերությունը միևնույն ժամանակ նորարար է, առաջադեմ և յուրահատուկ լուծումներ է առաջարկում իր գործընկերներին:
Իր խոսքի ընթացքում Արմենիան Քարդ ընկերության Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշել է. «Այսօր մենք սկիզբ ենք դնում ՀՀ վճարային համակարգի նոր փուլին` ներկայացնելով ArCa նոր հայեցակարգը: Սա ներառում է և´ նոր լոգոն, և´ նոր արժեքները, և´ նոր նախագծերն ու համագործակցությունները: Որպես ազգային վճարային համակարգ` մենք շարունակաբար ներկայացնելու ենք նոր առաջադեմ լուծումներ մեր գործընկերների համար: Դրանցից մեկն էլ հենց մի քանի օր առաջ մեկնարկած ArCa Pay գործիքն էր, որն այժմ ակտիվորեն կիրառվում ու ընդլայնվում է»։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է․ «Արմենիան Քարդը մոտ 25 տարի հայաստանյան ֆինանսական կազմակերպություններին է տրամադրում որակյալ վճարահաշվարկային ծառայություններ, հանդիսանում է կամուրջ ՀՀ ներքին վճարումների փոխգործելիության առումով, ինչպես նաև առանցքային տեղ է զբաղեցնում գլոբալ համակարգերին՝ Հայաստանի միանալու գործում: ԱրՔա-ն իր գործունեության ընթացքում միշտ էլ առանձնացել է ժամանակակից, նորարար լուծումների և պրոդուկտների ստեղծմամբ ու կիրառմամբ։ Այսօր մենք ակնկալում ենք զարգացման էլ ավելի բարձր տեմպ, ինչը նոր շունչ կհաղորդի վճարումների ոլորտի տեխնոլոգիական առաջընթացին»։ Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային համակարգն է, որը շարունակաբար ժամանակակից լուծումներ է ներկայացնում է իր գործընկերներն` բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին` ապահովելով ՀՀ վճարային համակարգի զարգացումը: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |