Լավրով․ ՀԱՊԿ–ից դուրս գալու փաստաթուղթ ՀՀ–ից չի ստացվել![]() 5 դեկտեմբերի 2024 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը, ասել է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու փաստաթուղթ ՀՀ–ից չի ստացվել։ «Այդպիսի փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկել այդ թեման։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում անդամակցությունը ՀԱՊԿ–ին առավելագույնս օգտագործելը», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ եթե նման որոշում կայացվի, դա կլինի ՀՀ ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ «Եթե նման որոշում կայացվի, որի մասին նա խոսել է որպես կանխորոշված մի բանի, դա կլինի Հայաստանի ներկային ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ ՌԴ–ն և ՀԱՊԿ մյուս անդամները ոչ մի գործողություն, որը կարող է ընկալվել որպես Երևանի առջև դռները փակելու գործողություն, չեն ձերնարկել և մտադիր չեն ձեռնարկել»,–ասել է Լավրովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ–ից դուրս է համարում և որ, իր կարծիքով, անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ–ը «Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Պուտինն ասել է․ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։ Մինչդեռ, Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ չի ունեցել ՀԱՊԿ-ից, հայկական կողմը հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |