ԱԳՆ․ Հայկական կողմը համաձայն էր Մալթայում Միրզոյան–Բայրամով հանդիպմանը![]() 5 դեկտեմբերի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Այդ մասին ասել են ՀՀ ԱԳ նախարարությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Մալթայում ավարտված ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակում։ Մինչդեռ Ադրբեջանը մերժել է հանդիպում կազմակերպելու ԱՄՆ միջնորդությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ պնդել հանդիպման միջնորդությունը։ «Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»,- հայտնել է APA-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Անի Բադալյանն ասել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |