«ՀայՌուսգազարդը» քննարկել է 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության ծրագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության եւ Տնօրենների խորհրդի հերթական նիստերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Նիստի ընթացքում Տնօրենների խորհրդին եւ վարչությանն է ներկայացվել ընկերության 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:



Քննարկվել են նաեւ մի շարք նախագծեր` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, ընթացիկ տարում նախատեսվող գազաէներգետիկ նախագծերի, գազի համակարգի վերականգնման ու զարգացման վերաբերյալ:

Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ:



Խորհրդի կողմից հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, որոշակիացվել անցկացման ժամկետը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---