Միրզոյան․ Երբ Թուրքիայի հետ համաձայնությունները կյանքի կոչվեն, դրանք դրական կազդեն տարածաշրջանի վրա![]() 6 դեկտեմբերի 2024 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ երբ արդեն ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և ժողովուրդների վրա։ Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ «Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա»,–ասել է Միրզոյանը։ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Անկարան ցանկանում է և ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական տեղաշարժը կհանգեցի խաղաղության պայմանագրի կնքման, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |