ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ն կարող է ՀԱՊԿ–ի անդամավճարների պարտքը չմարել մինչև 2025–ի ավարտը![]() 6 դեկտեմբերի 2024 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի՝ ժամկետը կսպառվի 2025–ի ավարտին։ 2024–ի փետրվարին ՀՀ–ն հայտարարել է ՀԱՊԿ–ին իր անդամությունը սառեցնելու մասին՝ այլևս չի մասնակցում միջոցառումներին և անդամավճար չի մուծում։ «Երկու տարի ՀՀ–ն կարող է այդ պարտքը չվճարել։ Հետո կընդունվեն համապատասխան որոշումներ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պանկինը հավելել է, որ դա ինչ–որ «աներևակայելի բան չէ», այլ երկրներ ևս ունեցել են պարտքեր։ «Այդ մասին քաղաքականապես բարձր հայտարարվել է։ ՀԱՊԿ ցանկացած անդամի մոտ կարող է պարտք առաջանալ։ Դեպքեր են եղել, երբ այլ երկրներ ևս պարտք են եղել»,–ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ–ից դուրս է համարում և որ, իր կարծիքով, անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ–ը «Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Պուտինն ասել է․ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։ Մինչդեռ, Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ չի ունեցել ՀԱՊԿ-ից, հայկական կողմը հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |