ՔՊ-ական․ Ալիևի հայտարարությունները չպետք է տպավորություն ստեղծեն, թե բանակցությունները մտել են փակուղի![]() 6 դեկտեմբերի 2024 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցրել է, որ, թեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն: Հովհաննիսյանն այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին: Նա նշել է, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով, հայտնում է Արմենպրեսը։ «Բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի: Ոչ, բանակցությունները շարունակվում են: Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»,-ասաց պատգամավորը: Ըստ նրա՝ գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի հասցնելու համար: Պատգամավորի վստահեցմամբ՝ գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում: Հովհաննիսյանը բանակցություններից դետալներ չի հայտնել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս փուլում միջնորդի կարիք չի՞ տեսնում՝ Հովհաննիսյանն ասել է, որ շարժվում են երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: «Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանը, բնականաբար, լավ չի վերաբերվում, երբ հանդիպումները մերժվում են, հանդիպումները խաղաղության գործընթացն ավելի ամրացնելու և առաջ տանելու համար են»,–ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հիշել է ադրբեջանական հորինված օրակարգերի մասին՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ ու գործնական քայլեր ձեռնարկի նրանց իրավունքների վերականգնման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |