Քաղաքապետարան․ Մոտ 550,000 քաղաքացի ուղեվարձի արտոնություն կստանա

Քաղաքապետարան․ Մոտ 550,000 քաղաքացի ուղեվարձի արտոնություն կստանա

PanARMENIAN.Net - Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարելու երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև՝ բանկային քարտեր:

Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կկատարվի, հանրային փոխադրամիջոցներից օգտվող մոտ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն, հայտնում է քաղաքապետարանը։

Նշվում է, որ միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան:

«Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող մոտ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում է նաև շարժակազմերի թիվը, երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը:

Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. 2025 թվականին Երևանն այլ որակի տրանսպորտային համակարգ կունենա»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---