ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին![]() 6 դեկտեմբերի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հային, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։ «Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– ավելացրել է Ամատունին։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |