ՌԴ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում աճել է, ԵՄ–ինը՝ նվազել

ՌԴ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում աճել է, ԵՄ–ինը՝ նվազել

PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում 2017 թվականին կազմել է 26.7 տոկոս, իսկ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին 41.1 տոկոս, հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը՝ հղում անելով տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հարցազրույցին Sputnik Արմենիային։

Նշվում է, որ Հայաստանի արտաքին առևտրում Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը 2017 թվականին կազմել է 24.3 տոկոս, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` ընդամենը 7.2 տոկոս։

Կամենդատյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունները թեև ակտիվորեն շրջանառում են տնտեսության դիվերսիֆիկացիայի թեման և ձգտում ավելի ընդլայնել Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը, այդուհանդերձ` վիճակագրությունն այլ բան է վկայում։

ԵԱԶԲ-ն ծրագրում է 2025-2026 թթ․ հայաստանյան նախագծերում ներդնել 200-250 մլն դոլար։ Այդ մասին հայտարարել է բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնն Ալմաթիում 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն 2025 թվականին դիտարկում է Հայաստանի էլցանցերի հետ համագործակցության նոր նախագծեր։ Բանկը նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը շարունակելու ներուժ է տեսնում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---