20 մայիսի 2009 - 13:21 AMT
Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ Հայաստանը Եվրատեսիլ-2009-ում զբաղեցրել է 15-րդ տեղը
«Եվրատեսիլ-2009»-ի կազմկոմիտեն հրապարակել է այն միավորներն, որ երգի մրցույթի մասնակից երկրները ստացել են մասնագիտական ժյուրիից: Մրցակիցների գնահատման համակարգը հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության միջոցով առաջին անգամ փորձարկվեց այս տարի: Գնահատմանը մասնակցել են 210 պրոֆեսիոնալ երաժիշտներ` 5-ական հոգի մրցակից յուրաքանչյուր 42 երկրից: Ժյուրիի անդամներից պահանջվում էր լինել պրոֆեսիոնալ եւ ներգրավված երաժշտական ինդուստրիայի մեջ, ինչպես նաեւ գրավոր հաստատել անկախ քվեարկելու պարտավորությունը:

Ինչպես հաղորդւմ է Եվրոպական հեռարձակողների միությունը, Ալեքսանդր Ռիբակը հաղթող կդառնար նույնիսկ եթե քվեարկությունը միայն ժյուրիի միջոցով կատարվեր: Պրոֆեսիոնալները Նորվեգիայի մասնակցին են շնորհել 312 միավոր: Այլ մրցակիցների տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ`

2.Իսլանդիա-260 միավոր
3.Մեծ Բրիտանիա-223 միավոր
4.Ֆրանսիա-164 միավոր
5.Էստոնիա-124 միավոր
6.Դանիա-120 միավոր
7.Թուրքիա-114 միավոր
8.Ադրբեջան-112 միավոր
9.Իսրայել-107 միավոր
10.Հունաստան-93 միավոր
11. Մոլդովա-93 միավոր
12. Բոսնիա ու Հերցոգովիան-90 միավոր
13. Մալթա-87 միավոր
14.Գերմանիա-73 միավոր
15.Հայաստան-71 միավոր
16.Ուկրաինա-68 միավոր
17.Ռուսաստան-67 միավոր
18.Պորտուգալիա-64 միավոր
19.Խորվաթիա-58 միավոր
20.Լիտվա-31 միավոր
21.Ռումինիա-31 միավոր
22.Շվեդիա-27 միավոր
23.Ալբանիա-26 միավոր
24.Ֆինլանդիա-12 միավոր
25.Իսպանիա-9 միավոր

«Մենք կարծում ենք, որ սա ճիշտ պահ էր քվեարկության նոր համակարգ ներդնելու համար,-հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Ստոկելիուսը:-Սա աներեւակայելի է` եւ հեռուստադիտողները, եւ պրոֆեսիոնալ ժյուրին հիմնականում ընտրեցին նույն կատարողին: Ոմանք բարձր գնահատականներ ստացան ժյուրիի շնորհիվ, ոմանք առավել բարձր տեղեր գրավեցին Եվրոպայի հանդիսատեսի աջակցության շնորհիվ: Արդյունքների հրապարակումը եւս նվազ կանխատեսելի էր, չնայած որ ակնհայտորեն աջակցություն էր ստացել Ալեքսանդր Ռիբակի կատարումը»: