20 մայիսի 2009 - 15:13 AMT
ՌՀՄ-ն Երեւանում մրցանակներ կհանձնի Հայաստանի մշակույթի ու գիտության գործիչներին
Հայերի համաշխարհային կոնգրեսն (ՀՀԿ) ու Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) շարունակում են ուշադրություն դարձնել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության խնդիրներին: Արդեն երկու տարի է, ինչ այդ կազմակերպությունները գիտական եւ ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ մրցանակաբաշխություն են կազմակերպում:

Այս տարի արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 25-ին: Մրցանակները կհանձնվեն գիտության եւ մշակույթի ոլորտում լավագույն աշխատանքների համար: