Կայացել է ՀՀ–ում սպասվող COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը![]() 12 դեկտեմբերի 2024 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Կայացել է ՀՀ–ում կայանալիք COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը։ Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման կոմիտեի նիստն անցել է վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ: Կոմիտեի նիստում քննարկվել են COP17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով: Կոմիտեն նախանշել է COP17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել Կոմիտեի առաջիկա աշխատանքները: Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ: Հայաստանը COP17 համաժողովը կհյուրընկալի 2026 թվականին։ Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |